Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ղազախստան
A A
Հասարակություն

Ալմաթիում բախումների հետևանքով 12 իրավապահ է մահացել, ավելի քան 350-ը՝ վիրավորվել

Ալմաթիում ուժայինների և ցուցարարների միջև բախումների ընթացքում մահացել են իրավապահ մարմինների 12 աշխատակիցներ, ևս 353-ը՝ վիրավորվել:
 
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հավելելով, որ իրավապահներից մեկին գլխատված են հայտնաբերել։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային  ցույցեր են սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։