Բացել լրահոսը Փակել լրահոսը
fb3bed3583fb63b37522d9826667b985.0
A A
Քաղաքականություն

Հայաստանը չպետք է կատարի որևէ քայլ,որը կստվերի մեր ընտրությունը հօգուտ ժողովրդավարության.քաղաքագետ

Ճիշտ է՝ Ղազախստանի ներքին գործընթացներին միջամտելը մեր պետության շահերից չի բխում, բայց այս դեպքում ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև Հայաստանի ընտրությունը եղել է հօգուտ առաջինի. Ա1+-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը մեկնաբանելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Հավաքական անվտանգության պայմանագրի 4-դդ հոդվածի համաձայն՝ սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշումը։ 

Ինչու՞ պետք է ՀԱՊԿ-ը զորք ուղարկի Ղազախաստան այն դեպքում, երբ Հայաստանի տարածքային ամբողջականությունն էր խախտվում , այդ նույն ՀԱՊԿ-ը ոչինչ չարեց։ Հարցին ի պատասխան քաղաքագետը նշեց, որ Հայաստանը դե յուրե լինելով «ավտորիտար պետությունների ակումբում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ» կարողացել է դե ֆակտո պահել իր ժողովրդավարական ձգտումները։

«Հայաստանը ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից միակ պետությունն էր, որ մասնակցեց Ժողովրդավարության գագաթնաժողովին։ Եվ այս ամենը հաշվի առնելով ՝ Հայաստանը չպետք է կատարի որևէ քայլ , որը կստվերի մեր ընտրությունը հօգուտ ժողովրդավարության, որքան էլ մեզ փորձեն ներքաշել տարբեր գործընթացների մեջ», - ասաց Օրդուխանյանը։

Հիշեցնենք՝ երեկ Ղազախաստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեվը դիմել էր ՀԱՊԿ-ին Ղազախաստանում իրավիճակը հաղթահարելու նպատակով և ՀԱՊԿ-ը որոշում էր ընդունել խաղախապահներ ուղարկել։ Նշենք՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։