Բացել լրահոսը Փակել լրահոսը
14733
A A
Պաշտոնական

Փաշինյանը խորհրդակցություններ է սկսում Ղազախստանի նախագահի դիմումից հետո

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ,- ՖԲ-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
 
«Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»,- հայտնել է նա:

 Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին ՝ խնդրելով աջակցել Ղազախստանին «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարման հարցում: 

«Իրականում սա այլևս միայն սպառնալիք չէ, սա պետության ամբողջականության խաթարում է, եւ ամենակարևորը ՝ հարձակում մեր քաղաքացիների վրա, որոնք խնդրում են ինձ որպես պետության ղեկավար, շտապ կարգով օգնություն ցուցաբերել նրանց» ,- հայտարարել է Ղազախստանի նախագահը: