Բացել լրահոսը Փակել լրահոսը
271290369_306765244826199_5350388157617321926_n
A A
Տնտեսություն Պաշտոնական

«Վարդանյան» ընկերությունն ազատվել է մի շարք մաքսատուրքերից

Կառավարության որոշմամբ «ՎԱՐԴԱՆՅԱՆ» ՍՊԸ-ն ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

Ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են կահույքի և մետաղական կոնստրուկցիաների արտադրության համար:

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 115 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Կստեղծվի 11 նոր աշխատատեղ՝ 140,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։