Բացել լրահոսը Փակել լրահոսը
1072307
A A
Քաղաքականություն

Ալմաթիում շարունակվում Է ծայրահեղականության դեմ պայքարի գործողությունը

Ալմաթիի իրավապահ մարմինները շարունակում են մեգապոլիսում իրավակարգի պահովման եւ ծայրահեղականության դեմ պայքարի գործողությունը, բնակիչներին խնդրում են ձեռնպահ մնալ հասարակական վայրեր այցելությունից:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է քաղաքի պարետատան՝ հունվարի 5-ին հրապարակված հայտարարության մեջ: «Իրավակարգի ապահովման եւ ծայրահեղականության դեմ պայքարի գործության շարունակման կապակցությամբ ավտոտերերին խնդրում են իրենց երթուղիները պլանավորել Տոլե Բի փողոցի, Ռայիմբեկի եւ Աբայի պողոտաների, ինչպես նաեւ քաղաքի կենտրոնի շրջանցմամբ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Իշխանությունները նաեւ քաղաքի բնակիչներին խնդրում են ձեռնպահ մնալ զբոսանքներից եւ հասարակական վայրեր այցելությունից, ինչպես նաեւ վստահել տեղեկատվության սոսկ ստուգված աղբյուրներին:

Սոցիալական ցանցերում հրապարակվող տեսահոլովակների համաձայն՝ Ալմաթիում կրկին վերսկսվել են հանրահավաքի մասնակիցների ընդհարումներն իրավապահ մարմինների աշխատակիցների հետ, լսվում են լուսաաղմկահան նռնակների պայթյուններ: Այդ մասին պաշտոնական տեղեկատվություն այս պահին չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: