A
A
Ինչ եղանակ է սպասվում մինչև հունվարի 10-ը
Աջակցիր «Ա1+»-ինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ մայրաքաղաքում և մարզերում այսօր, հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ճանապարհներին գիշերը և առավոտյան սպասվում է մերկասառույց:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։