«Դրիմքոմփանի»-ն ազատվել է որոշ մաքսատուրքերից
Աջակցիր «Ա1+»-ին
Կառավարության որոշմամբ «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ն ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

Ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է ծխախոտի արտադրության համար:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 11․9մլրդ դրամի ներդրում, որից 2 մլրդ դրամը նոր հոսքագծի ձեռքբերման, մնացածը` շինարարական աշխատանքների իրականացման և հումք ու նյութերի ձեռքբերման համար։

Նախատեսվում է մինչև 2024թ. ստեղծել 100 նոր աշխատատեղ` մինչև 450,000 դրամ միջին աշխատավարձով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն