A
A
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. որոշ ճանապարհահատվածներում մերկասառույց է
Աջակցիր «Ա1+»-ին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։
Աբովյանի տարածաշրջանի, Աշոցք-Բավրա, Գորայք-Ծղուկ-Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: