Բացել լրահոսը Փակել լրահոսը
271225073_220421260279251_1064158509316988247_n
A A
Հասարակություն

Սևանա լճի վրա շարունակվում է հատուկ հերթապահությունը․ լճից դուրս է բերվել 21 ապօրինի ձկնորսական ցանց

Իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում այսօր Սևանա լճից դուրս է բերել 21 ապօրինի ձկնորսական ցանց։ Հայտնում է ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը։
 
Ցանցերն առգրավվել են։
 
 Հատուկ հերթապահությունը շարունակվելու է։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը: