Բացել լրահոսը Փակել լրահոսը
271222881_4364256093679529_1521453089263721310_n
A A
Հասարակություն

Ճայթուկը պայթել է երեխաների ձեռքերի մեջ․ անդամահատվել են մատներ

Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել
հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով: Հայտնում է ԲԿ-ի մամուլի ծառայությունը։
 
Երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել:
 
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից: