Բացել լրահոսը Փակել լրահոսը
680cddcb83eea54ad09990329fa7cb58
A A
Պաշտոնական Հասարակություն

Դանակով, քարով և օղու կոտրած շշով հարվածներ էին հասցրել 34-ամյա տղամարդուն

Հունվարի 2-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնում դանակահարության վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Ժամը 04.30-ին հիվանդանոցից հայտնել են, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջակողմյան հեմաթորաքս, աջ թոքի սալջարդ, կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Մասիսի ոստիկանները պարզվել են, որ ժամը 03.00-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են տուժածը և 34-ամյա երկու քաղաքացի, որոնցից մեկը՝ կին։ Վիճաբանության ընթացքում կինը իր մոտ եղած դանակով, իսկ տղամարդը՝ քարով և օղու կոտրած շշով, հարվածներ են հասցրել տուժածի մարմնին` պատճառելով վնասվածքներ:

Ժամը 04.50-ին 34-ամյա կինն ու տղամարդը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։