Բացել լրահոսը Փակել լրահոսը
winter
A A
Պաշտոնական Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաք Երևանում այսօր ցերեկը, հունվարի 4-ի գիշերը, հունվարի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն։

Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 4-ի գիշերը, հունվարի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 04-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ:

Գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։