Այսուհետ ԱՄՆ մանր կապոցներ կարելի է ուղարկել մինչև 40%-ով ավելի էժան սակագներով
Աջակցիր «Ա1+»-ինՀայՓոստը հունվարի 3-ից հատուկ ակցիայի շրջանակում մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ ուղարկվող մանր կապոցների սակագները՝ հայտնում է «ՀայՓոստ» ընկերությունը:
Գնիջեցումը վերաբերում է հասարակ հետագծվող (tracked) առաքանիներին, որոնք ունեն առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիություն (Track and Trace):
«ՀայՓոստի և ԱՄՆ փոստի (USPS) միջև կնքված պայմանագրի և ակտիվ համագործակցության շնորհիվ՝ հունվարի 3-ից մեր հաճախորդների համար առաջարկում ենք հատուկ ակցիա. այժմ ավելի մատչելի ենք դարձնում դեպի ԱՄՆ ուղարկվող մինչև 2 կգ առաքանիների սակագները: Այս ծառայության հաջորդ առավելությունը առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիությունն է»,- նշեց ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Հ.Գ. Հասարակ Հետագծվող առաքանին պատվիրված առաքանի չէ և ՀայՓոստը պատասխանատվություն չի կրում տվյալ առաքանու վնասվածքի, կորստի դեպքում, ինչպես նաև չի կարող հարցում իրականացնել տվյալ առաքանու մասով։
ՀայՓոստ ընկերություն