A
A
2022-ի առաջին աշխատանքային օրը Երևանի բնակիչները կերթևեկեն մաքուր փողոցներով․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոն վարչական շրջանի փողոցներն արդեն անցանելի են, չնայած չորս ժամ տևած առատ ձյանը: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը։
Ըստ նրա՝ փողոցները մշակվել են աղի և ավազի խառնուրդով:
«Ձնամաքրման աշխատանքները ավարտին կհասցվեն գիշերվա ընթացքում: Այդպիսով՝ 2022-ի առաջին աշխատանքային օրը Երևանի բնակիչները կերթևեկեն մաքուր փողոցներով:
Քաղաքային իշխանությունները ժամանակին և պատշաճ կերպով կատարում են փողոցների մաքրմանն ուղղված իրենց պարտականությունները, և իմ խնդրանքն է մեր բնակիչներին, որ նրանք էլ իրենց մասով նպաստեն անվտանգ երթևեկության կազմակերպմանը՝ երթևեկելով բացառապես ձմեռային անվադողերով»,- գրել է նա։