Բացել լրահոսը Փակել լրահոսը
տոնածառ
A A
Հասարակություն

Մնաս բարով 2021, գալդ բարի 2022

Այս  պահին, երբ Դուք  կարդում եք սա, ինչ-որ մեկը շտապում է ամանորյա ուտեստը ավարտել, մյուսը՝  մազերն է  հարդարում, երրորդը՝  դեռ տուն էլ չի հասել աշխատանքից։ Իսկ կան մարդիկ, որոնք Ամանորն են «հսկելու»՝  զինծառայողները՝ սահմանին, սպիտակ բանակը՝ հիվանդանոցներում։ 

Ընդամենը ժամեր անց՝ վերստին  նոր ու հին տարիների հանդիպում կլինի։ Հինը կհասցնի նորին փոխանցել կիսատը՝ թե  ուրախության, թե տխրության տեսքով։ Նորը կխոստանա՝ ավարտին հասցնել, հետո կնեղվի, որ ինքը նոր նպատակներով ու գաղափարներով է գալիս ու դրանք չի հասցնելու՝ հնից մնացած կիսատի պատճառով։

2021թ-ին հրաժեշտ ենք տալիս ու երազում, որ 2022թ-ը այդքան ծանր չլինի, որ որեւէ օջախում վաղաժամ կորուստ չլինի։  

«Ա1+»-ը շնորհավորում է Ամանորի առիթով, մաղթում, որ 2022թ-ը լինի վերջին երկու տարիների ցավը ամոքելու , խաղաղության եւ հաջողության, կորցրածը վերականգնելու, առանց պատերազմի եւ կորոնավիրուսի տարի։

Սիրելի ընթերցող, օգտվելով առիթից, նաեւ  շնորհակալություն ենք հայտնում Ձեր հավատարմության եւ վստահության համար։ Թող  2022թ լինի մեդիգրագիտության, անաչառ լրատվության եւ գեղեցիկ պատմությունների տարի։