Բացել լրահոսը Փակել լրահոսը
արցախը ողջունում է
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի նախագահները աջակցություն են հայտնել Արցախի ժողովրդին

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին շնորհավորական ուղերձներ են հղել Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունների նախագահներ Ասլան Բժանիան, Անատոլի Բիբիլովը և Վադիմ Կրասնոսելսկին:

 

Նրանք, մասնավորապես, նշել են, որ ուշադրությամբ հետևում են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և համոզված են, որ Արցախի հերոս ժողովուրդը գալիք տարում կկարողանա հաղթահարել այն հիմնական դժվարությունները, որոնք առաջացել են 2020թ. պատերազմի հետևանքով:

 

 

Երեք նախագահներն  աջակցություն են հայտնել Արցախի նախագահին ու ժողովրդին՝ մաղթել նորանոր հաջողություններ 2022թ.-ին: