Մենք այսօր արվեստի խնդիր չունենք՝ այդ արվեստը լսողի խնդիր ունենք…. զարմացող աչքերի պակաս ունենք. Առավոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Առավոտի» տաղավարում «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադարձ եղավ այն հանգամանքին, որ ԿԳՄՍ բյուջեում մշակույթի ոլորտին հատկացված է ընդամենը 7.3%. սա դիտվել էր որպես հիմնավորում, թե որքան «լուսանցքայնացված է մշակույթը, և որքան անհեռատես ու քայքայիչ էր, գուցեև նպատակային մեկ տանիքի տակ մի շարք ոլորտների համատեղումն ու ազգային պետության թուլացումը»:
Կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանը եւս նպատակահարմար չհամարեց մի կառույցում այդ համատեղումը. «Այդ գերատեսչությունները պետք է առանձին գործեին, եւ այդ դեպքում կլինեին անհամեմատ ավելի արդյունավետ, քանի որ խնդիրները բազում են ու տարբեր են»: Համաձայնելով, որ մշակույթի ֆինանսավորումը մնացորդային է՝ հավելեց. « Ինձ ավելի շատ մտահոգում է հայեցակարգը, թե ի վերջո՝ ինչ է պետությունն ակնկալում մշակույթից: Մշակույթն ի՞նչ է իր համար՝ գործի՞ք, ինչ-որ էական խնդիրներ լուծելու, թե՞ նրա համր գործընկերն է… Պետք է հստակ ամրագրվեն այդ առաջնահերթությունները, նշվեն նաեւ արժեքները, հստակ նախադասություններով ձեւակերպվեն ազգայինի, համամարդկայինի տեղն ու նշանակությունը: Եվ թող չվախենան այդ ձեւակերպումներից ու տեքստերից:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում