Բացել լրահոսը Փակել լրահոսը
ce4cd66294e12a7f4e45ef6f62f10c30.0
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը առաջ անցավ Մագնուս Կառլսենից և գրավեց 11-րդ տեղը

Վարշավայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Չեմպիոնը կոչումը նվաճեց ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը թայ-բրեյքում 2:1 հաշվով հաղթեց լեհ Յան-Քշիշտոֆ Դուդային:

Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան: Ի դեպ, վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 14 միավորով գլխավորում էր ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը, սակայն նա չեմպիոնական պարտիայում պարտվեց Ալիռեզա Ֆիրուջային և նահանջեց 5-րդ հորիզոնական:

Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Հայկ Մ. Մարտիրոսյանը, որը 13,5 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը` լրացուցիչ գործակիցներով առաջ անցնելով անգամ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից:

Նա կստանա 5000 դոլար պարգևավճար: Դրամական պարգևի կարժանանա նաև Շանթ Սարգսյանը, որը 12,5 միավորով զբաղեցրել է 35-րդ տեղը:

Կանանց շախմատի առաջնությունում չեմպիոն դարձավ ղազախստանցի Բիբիսարա Ասաուբաևան, որը 17 հնարավորից վաստակեց 14 միավոր:

Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը 9,5 միավորով գրավեց 37-րդ տեղը, իսկ Սուսաննա Գաբոյանը 7,5-ով զբաղեցրեց 71-րդ հորիզոնականը: