Բացել լրահոսը Փակել լրահոսը
270218025_220527420244865_4476004690912612225_n
A A
Հասարակություն

Ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ․ ՃՈ պետ

Հարգելի՛ վարորդներ, ուղևորներ և հետիոտներ

Իմ և Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս մասին գրառում է կատարել  Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։

 

«Գալիք տարում մաղթում եմ խաղաղություն բարեկեցություն և անվտանգ երթևեկություն:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ Ճանապարհային ոստիկանությունը տոնական օրերին իրականացնելու է ուժեղացված ծառայութուն՝ մեր բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ի նշան արդյունավետ համագործակցության ակնկալելով նաև ձեր կարգապահությունը:

Ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում եմ լինե՛լ զգոն, խստագույնս պահպանե՛լ երթևեկության բոլոր կանոնները, իսկ ալկոհոլ օգտագործած վիճակում չվարե՛լ տրանսպորտային միջոց:

Նախազգուշացնում եմ, որ ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառվելու են օրենքով նախատեսված ներգործություն բոլոր միջոցները»,-նշել է նա: