Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Գյումրիում այրվում են ավտոտնակների տանիքներ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 21։34-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Ա փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում այրվում են ավտոտնակների տանիքներ:

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։32-ին, մարվել՝ 23։38-ին։