Հայկական աշխարհի իրական սահմանները․ 10 տարվա աշխատանքի արդյունք քարտեզները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇուրջ երեք տասնամյակ Գրիգոր Բեգլարյանը զբաղվում է հայկական քարտեզագրությամբ, նաեւ հայոց տեղանունների ստուգաբանությամբ ու վերծանմամբ։ «Հայաստանեայց Աշխարհի և հարակից շրջանների ատլասը», քարտեզագրի խոսքով, առաջին ամբողջական ու համապարփակ քարտեզագրական պատկերն է։ Ատլասում արտացոլված են Հայաստանեայց Աշխարհի բոլոր երկրամասերը, գավառներն ու շրջանները։ Երկու հատորներում, որից առայժմ, առաջինն է հրատարակվել, ընդգրկվել են 70 000 և 60 000 տեղանուններ։ Առաջին հատորն ընդգրկում է Արևմտյան Հայաստանի տարածքը, երկրորդը՝ Արևելյան Հայաստանն ու Արցախը։
«Ստեղծագործական բնույթի գրեթե բոլոր աշխատություններս իրենց կիրառական մարմնավորումներն են ստացել ընկերոջս՝ «Կոլլաժ» հրատարակչության տնօրեն Աշոտ Մուրադյանի ջանքերով», - ասում է հեղինակը և թվարկում Հայաստանի ու Արցախի, նաև Եվրոպայի ու աշխարհի տարաբնույթ քարտեզներն ու ատլասները, որոնք հրատարակվել են համատեղ ջանքերի շնորհիվ։
«Հայաստանեայց Աշխարհի և հարակից շրջանների ատլասի վրա հեղինակն աշխատել է մոտ տաս տարի, որի ընթացքում կատարել է փաստագրական, տեղանվանական, պատմագիտական և վիճակագրական նյութերի հավաքման, համադրման ու վերլուծական մեծածավալ աշխատանք։
«Ա1+»-ը զրուցել է քարտեզագրի և հրատարակչի հետ։
Ի դեպ, աջակցության համար կարող եք այցելել՝
Ֆեյսբուք ` Collage Ltd
Հանգանակության կայքը` https://gofund.me/a5fa60ab