Փաշինյանը մանիպուլացնում է բանակցային գործընթացը և լեգիմիտացնում ադրբեջանական ագրեսիան․ ադրբեջանագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանի կողմից նման հայտարարություններ մինչ այժմ էլ են արվել, բայց դրանք բավարար ուշադրության չեն արժանացել։ «Ա1+»-ի հետ զրույցի ընթացքում ասաց ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատագամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ Նա նկատի ունի դեկտեմբերի 8-ի ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասվածը, երբ Փաշինյանը հայտարարեց, որ 2016-2018 թթ․ սպառվել էին Ադրբեջանի կազմից դուրս Արցախի գոյության բոլոր գործնական և տեսկան հնարավորությունները։
«Նախ նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է բանակցային գործընթացը։ Դժվար է ասել, թե հարցի լուծումը ամբողջությամբ համապատասխանում էր շահերին, բայց սա այլ քննարկման հարց է։ Բայց նման հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը նախ լեգիմիտացնում է ագրեսիան արցախահայության դեմ, մյուս կողմից ինքը շրջանառության մեջ է դնում բավականին ընդգծված ադրբեջանական թեզեր»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։