Բացել լրահոսը Փակել լրահոսը
270196063_213196401002238_7879590533096051074_n
A A
Հասարակություն

Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների գալիք ամանորն է շնորհավորել առողջապահության նախարարը

Առողջապահության նախարարության Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ամանորյա տրամադրություն էր` տոնական երգեր, նվերներ ու քաղցրավենիք:
Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների գալիք ամանորն է շնորհավորել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
«Սիրելի՛ բալիկներ, մեծ ուրախությամբ եմ ձեզ հետ անցկացնում նախատոնական այս օրը: Այստեղ հավաքաված են քաջ բալիկներ, քաջ ծնողներ, ովքեր ամեն օր արիաբար պայքարում են դժվարությունների դեմ: Մեր պարտքն է լինել ձեր կողքին, օգնել, որ բուժումը հնարավորինս հարթ ընթանա: Եկե՛ք մեկ ջերմացնող խոսքով, մեկ ժպիտով, փոքրիկ ուշադրությամբ միմյանց կյանքն ավելի հաճելի ու գեղեցիկ դարձնենք»,-ասել է նախարարը։
 
«Այս տարի մեր հաշվետվության մեջ կնշենք որոշակի փաստեր, որ ուրախություն է պարգևել թե՛ անձնակազմին, թե՛ երեխաներին: Թող նոր տարում բոլորիդ ավելի առողջ, հաջողակ ու տոկուն տեսնենք»,-նշել է Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:
Միջոցառման ընթացքում փոքրիկներին է այցելել Ձմեռ պապն ու երեխաներին հանձնել ամանորյա նվերները։
 
Իսկ արյունաբանական կենտրոնի առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար ամանորի առիթով կենտրոնի նախասրահում տեղադրվել է դաշնամուր, որի հնչյուններն այսուհետ կուրախացնեն պացիենտներին ու այցելուներին: