Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան
A A
Քաղաքականություն

Որևէ մեկը կասկած ունի՞, որ արցախահայությունը շարունակում է պայքարը հանուն Մայր Հայաստանի հետ միացման․ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Որևէ մեկը կասկած ունի՞, որ արցախահայությունը շարունակում և շարունակելու է իր պայքարը հանուն Արցախի հայկական ապագայի, անկախության միջազգային ճանաչման և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միացման: Յուրաքանչյուր հայի համար արցախահայության կամքն ու ձգտումները պետք է լինեն անձեռնմխելի և հիմք Հայրենիքին աջակցելու մղումներում ու ջանքերում:

Արցախին առնչվող գործողություններն ու քննարկումները պետք է ունենան հստակ ու ազգային շահերի հիման վրա ձևավորված նպատակներ, սկզբունքներ ու կարմիր գծեր՝ վեր ցանկացած տիպի նեղ ու կարճաժամկետ շահերից, այդ թվում՝ ներքաղաքական: Եվ սա վերաբերում է թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքյան քաղաքական ուժերին ու գործիչներին՝ ինձնից սկսած:

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ, ՈՎ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ, ՈՒՆԻ ԱՆԵԼԻՔ, ԵՎ ԴԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՉՎՆԱՍԵԼՆ Է, ՀԵՏՈ՝ ԱՋԱԿՑԵԼԸ: