Բացել լրահոսը Փակել լրահոսը
Снимокկկ
A A
Հասարակություն

Ջեյմս Ուեբ աստղադիտակը դուրս է եկել Երկրի ուղեծիր (տեսանյութ)

Ջեյմս Ուեբ ուղեծրային աստղադիտակը անջատվել է Ariane 5 հրթիռից, որն արձակվել է շաբաթ oրը ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից: Դրանից հետո, ըստ Եվրոպական տիեզերական գործակալության, աստղադիտակը չորս շաբաթվա ընթացքում կշարժվի իր նշանակետը՝ Լագրանժի երկրորդ կետը։ Այն գտնվում է Երկրից չորս անգամ ավելի հեռու, քան Լուսինը, Արեգակի հակառակ կողմում 1,5 միլիոն կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է BBC լրատվական գործակալությունը:

Աստղադիտակն անվանվել է ի պատիվ Ջեյմս Ուեբի՝ Ապոլոն 11 ծրագրի ղեկավարի, որը մարդուն հասցրել է Լուսին: Ջեյմս Ուեբ աստղադիտակը ուղեծրում կփոխարինի Հաբլի աստղադիտակին:

Ջեյմս Ուեբը ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ-ի), ESA-ի և Կանադայի տիեզերական գործակալության համատեղ նախագիծն է:

ՆԱՍԱ-ն նախագծում ներդրել է 8,8 միլիարդ դոլար, ESA-ն՝ 815 միլիոն դոլար, ներառյալ հրթիռի և արձակման արժեքը, Կանադայի տիեզերական գործակալությունը՝ 165 միլիոն դոլար:

Այս նախագիծը կյանքի կոչելու համար աշխատել են հազարավոր ինժեներներ և հարյուրավոր գիտնականներ, ինչպես նաև 300 համալսարաններ, կազմակերպություններ և ընկերություններ ԱՄՆ 29 նահանգներից և աշխարհի 14 այլ երկրներից: