Բացել լրահոսը Փակել լրահոսը
139159607_10159328666558627_5279225860190811684_n
A A
Հասարակություն

Օրակարգից դուրս է եկել քաղաքապետարանում «Երիտասարդության հարցերի բաժին» ձևավորելու նախագիծը․ Գրիգոր Երիցյան

Իմ երեք տարիների աշխատանքի և քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի ջանքերի շնորհիվ, դեկտեմբերի 28-ին Երևանի ավագանու կողմից 2022 թվականի բյուջեի ընդունման պարագայում առաջին անգամ 10 միլիոն դրամ կհատկացվի Երևանում երիտասարդական ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։

Այս մասին գրառում է կատարել Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Յերիցյանը։

 

«Երիտասարդական միջոցառումների իրականացում ծրագրով նախատեսվել է «Աշխատանք երիտասարդներին» աշխատանքային տոնավաճառի կազմակերպումը, Երիտասարդների միջազգային օրվան և Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումը, Երիտասարդների նորարարական ծրագրերի և նախաձեռնությունների ֆինանսավորումը:

 

Ցավոք իմ լիազորությունների դադարեցումից հետո օրակարգից դուրս է եկել քաղաքապետարանում «Երիտասարդության հարցերի բաժին» ձևավորելու նախագիծը, որի ուղղությամբ պատասխանատու գերատեսչությունների հետ աշխատել էինք շուրջ 3 ամիս։ Դրանով վտանգվում է այս ծրագրերի իրականացումը։ Հույս ունեմ, որ տարվա սկզբին այս հարցը հետ կգա օրակարգ»,-նշել է նա։