Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni
A A
Սպորտ

Ադելիա Պետրոսյանը առաջինն է աշխարհում, ով գեղասահքում կատարել է 2 չորս պտույտի ցատկ (տեսանյութ)

Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը 4-րդ պատվավոր տեղն է գրավել Ռուսաստանի գեղասահքի կանանց առաջնությունում:

 

Ինչպես տեղեկացնում է «Սպորտ24» կայքը, 14-ամյա մարզուհին, որն առաջին անգամ է մասնակցել մեծահասակների մրցաշարին, երկու ծրագրերի արդյունքով վաստակել է 233,97 միավոր և շատ չնչին տարբերությամբ է ետ մնացել երրորդ մրցանակակիր Աննա Շչերբակովայից: Ի դեպ, հայազգի գեղասահորդուհին երկու անգամ չորս պտույտավոր ցատկ է կատարել, որը մինչ այդ չէր հաջողվել անել ոչ մի գեղասահորդի, այդ թվում նաև տղամարդկանց:

 

Չեմպիոն է հռչակվել Կամիլա Վալիևան, որը վաստակել է 283,48 միավոր: Դա համաշխարհային նոր ռեկորդ է, սակայն այն չի գրանցվի, քանի որ չմշկասահքի միջազգային ֆեդերացիան հաշվի չի առնում ազգային առաջնությունների արդյունքները: