A
A
Նարինջ տեղափոխող իրանական համարներով բեռնատարը շուռ է եկել․ Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր` դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 06։30-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատար Mercedes-ը Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ բախվել է Opel-ին, այնուհետև առաջ ընթացել և կողաշրջված վիճակում բախվել ճանապարհը կարգավորող ցուցանակին, այնուհետև տապալել քարե պարիսպը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Բեռնատարը բարձված է եղել 10 տոննա նարինջով։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։