Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid 19
A A
Պաշտոնական

ՀՀ-ում ամբողջական պատվաստում ստացած միայն 23 մարդ է մահացել կորոնավիրուսից

Հայաստանում ամբողջական պատվաստում է ստացել 687․029 քաղաքացի։ Ուղեկցվող մի շարք հիվանդություններով և ամբողջական պատվաստում ստացած 23 քաղաքացի մահացել է։

«Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում պատվաստման գործընթացը, սեզոնային գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստումները» թեմայով սեմինարի ընթացքում ասաց ԱՆ «ՀՎԿ Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Մահացած 23 քաղաքացիներն ունեցել են ուղեկցվող հիվանդություններ, մասնավորապես՝ սրտանոթային խնդիրներ, շաքարային դիաբետ և չարորակ գոյացություններ ախտորոշումներ»,-ասաց Սահակյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում այս պահին իրականացվել է 1․617․765 պատվաստում, որից 930․163 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափ, իսկ 687․029-ը՝ երկու դեղաչափ։