Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 24-ին կատարվել է 184 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր:

Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31757 քաղաքացու հետազոտություն, որից 4745-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն