Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի և ԱԺ վեց պատգամավորների նկատմամբ նոր գործ է հարուցվել․ Դ․Իոաննիսյան (տեսանյութ)

«Եթե Նիկոլ Փաշինյանը փորձի կառավարման համակարգ փոխել և նախագահ դառնալ, շատ վատ քայլ կանի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝  անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահական կամ կիսանախագահական համակարգին անցնելուն և ՆՓաշինյանի՝ նախագահ դառնալու վերաբերյալ խոսակցություններին։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման որոշում է ստորագրել։ Այդպիսով, կասեցվել է նախորդ հանձնաժողովի գործունեությունը։ Նորը դեռ չի ձևավորվել, բայց նախորդը, երկու հարցի վերաբերյալ, արդեն որոշում ուներ՝ պահպանել խորհրդարանական կառավարման համակարգը և ստեղծել Գերագույն դատարան։ ԴԻոաննիսյանը չգիտի նոր գործընթացների ժամանակ այդ որոշումները կպահպանվե՞ն, բայց գտնում է, որ նախագահական կամ կիսանախագահական համակարգին չպետք է անցնել։

ԴԻոաննիսյանը անդրադարձավ նաև ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում քննվող գործերին և ասաց, թե Գլխավոր դատախազությունից գրություն է ստացալ, որ այդ շրջանակներում քննվում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և ԱԺ 6 պատգամավորներին վերաբերող գործերը։

Նրա ներկայացմամբ, այդ պատգամավորները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամներ են։ «Սեյրան Օհանյանը կարող է լինել այդ վեցից մեկը։ Եվ այս խմբակցությունների պայքարն այդ օրենքի դեմ, ինձ թվում է, պայմանավորված է անձնական խնդիրներով։ Այս օրենքի դեմ ՍԴ են գնում։ ՍԴ-ում էլ այդ գործերը քննելու է ՀԹովմասյանը, ում նկատմամբ այդ օրենքը  կիրառվում է»,- հավելեց  ԴԻոաննիսյանը։