Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Եթե հետագայում պարզվի, որ «3+3» ձեւաչափը հակասում է ՀՀ շահերին, ապա Հայաստանը չի լինի այդ ձևաչափում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Բրյուսելում առանձնազրույցի ընթացքում քննարկվել է այն, ինչը քննարկվել է մինչև այդ և որոնք մեր օրակարգի հարցերն են և Շառլ Միշելի 20 րոպեանոց բացակայությունը ոչինչ չի փոխել»-այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների և հասարակական կազմակերպությունների կողմից ուղարկված հարցերին։

Խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, վարչապետը նշեց․

«Մենք չենք բացառել նոր ճանապարհի բացումը, որը կլինի միջազգային կարևոր ուղի», իսկ ինչ վերաբերվում է այդ ճանապարհներով երթևեկողների անվտանգությանը, ապա ըստ վարչապետի հնարավոր տարբերակներից այն է, որ պետք է ուղեկցումներ լինեն, այսինքն անվտանգությունը պետքա ապահովվի։

ԻՆչ վերաբերվում է վերջերս գերի ընկած ադրբեջանցի զինվորականներին, ապա Ն․ Փաշինյանը նշեց․

«Ադրբեջանցի զինվորականներին վերադարձրել ենք առանց նախապայմանների, որովհետև մենք զբաղված չենք մարդկանց սակարկություններով»։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի կնքումով շահագրգռվածություն կա և Հայաստանը չի հրաժարվում  խոսել այդ մասին։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, վարչապետը նշեց, որ հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենալու առանց նախապայմանների և դա վերաբերվում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուն, իսկ ինչ վերաբերվում է Ռուբեն Ռուբինյանի բանագնաց նշանակվելուն, ապա ըստ վարչապետի՝ նա ունի համապատասխան փորձ և բացի այդ, նա միայնակ չի տանելու այդ աշխատանքը, ձևավորվելու է թիմ, որը օգնելու է գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանին։

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև «3+3» ձևաչափից, նշելով որ նախնական տպավորությունը դրական է, բայց եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ դա հակասում է Հայաստանի շահերին, ապա Հայաստանը չի լինի այդ ձևաչափում։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրից, վարչապետը նշեց, որ հարցի մինչ այս բանակցություններում ԼՂԻՄ-ը  չի դիտարկվել միայն Հայկական միավորում, իսկ եթե կարգավիճակի հարցը դիտարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, ապա Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս կկազմի։

Ըստ Ն․ Փաշինյանի, եթե հայկական դիվանագիտությունը մինչև «Ապրիլյան» պատերազմ ճկուն գործեր, ապա «Ապրիլյան» պատերազմը չէր լինի։

Խոսելով դատական համակրգի փոփոխություններից, վարչապետը նշեց, որ այդ ոլորտում ընդունում է իրենց ուղղված քննադատությունները, սակայն վճռական քայլեր արվում են և փորձում են խնդիրները այնպես լուծել, որ դա չվնասի Հայաստանի ժողովրդավարական իմիջին։  

Վարչապետի կարծիքով,  Երևանի քաղաքապետի փոփոխությունը կայացել է, որովհետև ընտրվում է կուսակցությունը և ոչ թե անձը, քանի որ քաղաքի կառավարման գերագույն մարմինը ավագանին է և ոչ թե քաղաքապետը։