Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 - 2021-12-24T174107.702
A A
Պաշտոնական

Կայացել է ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով գույքի օգտագործման վերաբերյալ առաջարկներ ներկայացնող հանձնաժողովի նիստը․ ՊՆ

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործման և ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների օգտագործման և այդ միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց համարժեք փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկներ  ներկայացնող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Նիստի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի աշխատանքների կազակերպմանը, դիմումների ուսումնասիրությանը և այլ թեմաների։