Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վանաձորի ավագանին համայնքապետ չընտրեց․գործը դատարանում է (տեսանյութ)

Այսօր Վանաձորում չկայացավ ավագանու անդրանիկ նիստը, որտեղ նախատեսվում էր համայնքի ղեկավար ընտրել։ Ինչպես տեղեկացնում են համայնքապետարանից՝  նոր իրավական հանգամանքների ի հայտ գալու հետևանքով չեղարկվում է նախապես հայտարարված Վանաձորի ավագանու դեկտեմբերի 24-ի նիստը։

 ՀՀ վարչական դատարանը 24․12․2021 թվականի թիվ ՎԴ/134416/05/21 որոշումով արգելել է համայնքի ղեկավարի ընտրելու հարցի քննարկման նպատակով նիստերի կազմակերպման և անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը։

 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որ ստացել էր ընտրողների ձայների 3,97 տոկոսը և ընդամենը 10 ձայն չէր բավարարել անցողիկ շեմը հաղթահարելու համար, դիմել էր Վարչական դատարան՝ ընտրությունների արդյունքներում գրանցված 12 անճշտություններն իրենց օգտին ձայներ համարելու պահանջով։