Բացել լրահոսը Փակել լրահոսը
362aa12023f2b5414597c4e7f83d6463_M
A A
Հասարակություն

Հրավիրվել եմ Ոստիկանություն նոր գործով. Սամսոնյան

Տեղեկացնում եմ, որ այսօր նորից հրավիրվել եմ Ոստիկանություն բացատրություն տալու: Այս մասին գրառում է կատարել «Քաղաքացիական գիտակցության» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Ոստիկանության ներկայացուցչի հետ պայմանավորվել ենք այսօր 18-ի սահմաններում ներկայանալ և բացատրություն տալ:

Ասեմ, որ ես պատրաստվում եմ ներկայանալ ոստիկանություն նշված ժամին, ոստիկաններին հորդորում եմ մինչ այդ չանել այն  ինչը արեցին նախորդ անգամ»,-գրել է նա։

Նա նշել է, որ սա համարում է ազատ խոսքը սահմանափակելուն ուղղված շարունակական գործընթացի մի մաս և ուղղակի քաղաքական հետապնդման շարունակություն: