Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն իսկ պատվաստվել է․ Ավանեսյան (տեսանյութ)

Դեռ նման պահանջ չկա և կարևոր է երկու դեղաչափ պատվաստանյութ ստանալը։ Այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք խթանիչ համարվող  պատվաստանյութի երրորդ դեղաչափ ստանալը պարտադիր պահանջ է լինելու ՀՀ քաղաքացիների համար։

«Կարևորը ամբողջական պատվաստում անելն է։ Հետագայում կտեսնենք, թե  ինչպես կզարգանան իրավիճակները »,- ասաց նախարարը և ընդգծեց, որ միայն խթանիչը չի կարող երկրից դուրս գալիս համարվել ամբողջական պատվաստում։

«Աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն իսկ պատվաստվել է։ Սա նշանակում է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցներն ու սահմանափակող կարգերն իրենց դրական ազդեցություն ունեցան և մեր քաղաքացիները արագ պատվաստվեցին և միաժամանակ սա պաշտպանողական շատ կարևոր դերակատարում է ունենալու հանրային իմունիտետի ձևավորման մասով»,- ասաց Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։