Բացել լրահոսը Փակել լրահոսը
72973977_10212505864956390_3419260873510748160_n
A A
Հասարակություն

Վահե Գևորգյանը «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է ֆբ-ի իր էջում։

«Խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Մանդատս դեռ չեմ դնելու, որովհետև իրենք ուզում են, որ դնենք, իսկ ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել»,-գրել է Գևորգյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին։