Բացել լրահոսը Փակել լրահոսը
269814522_639197400859251_446500461545524001_n
A A
Պաշտոնական

Թաղավարդի բնակիչը ծեծել է Ստեփանակերտի բնակչուհուն, սպառնացել՝ սպանել նրա երեխաներին

ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 1995թ. ծնված բնակչի կողմից 2021թ. դեկտեմբերի 03-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի 1989թ. ծնված բնակչուհուն ծեծելու, դանակով սպանության, իսկ երեխաների նկատմամբ բռնության սպառնալիքներ հնչեցնելու, ինչպես նաև ս.թ. մայիս ամսին Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում բազմաթիվ հարվածներ հասցնելու և վերջինիս ֆիզիկական ցավ պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է:

ԱՀ քննչական կոմիտե