Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Գորայք-Սիսիան ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը անցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: