Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Էներգետիկները 5 առաջարկ են ուղարկել փոխվարչապետին և սպասում են պատասխանի (տեսանյութ)

Էներգետիկները իրենց մասնագիտական տոնին հավաքվել էին քննարկելու ոլորտային մի շարք խնդիրներ:

Առանցքում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդիրն էր և Ատոմակայանի հետ կապված հարցերը:

ՀԱԷԿ-ի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանի պնդմամբ՝ այն վերաբերմունքը, որն այսօր կա թե՛ էներգետիկների, և թե՛ ոլորտային հարցերի նկատմամբ, չի համապատասխանում առկա խնդիրներին:

Ազատյանը քննարկման մասնակիցներին հիշեցրեց փոխվարչապետին ուղարկված նամակի բովանդակությունը: Նամակում առանձնացվել էր ոլորտային 5 խնդիր:

Էներգետիկների համար թիվ մեկ հարցը ներկայումս գործող Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացումն է: