A
A
Հարցը լուծվեց կարապիկի օգնությամբ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 22-ին, ժամը 13։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից․ կա մոտակա լիճը ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Փրկարարները «ZIL-131» մեխանիկական կարապիկի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան երթևեկելի հատված: