Նիկոլին բուժզննության են ենթարկել
ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի` իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարությունից հետո նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այդ մասին տեղեկացնում է ՔՀՎ պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանը:
Ըստ նրա, այն իրականացվել է Առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից. «Փորձաքննությամբ ևս հիմնավորվել են բուժզննության արդյունքները. համաձայն փորձագետի եզրակացության, դատապարտյալ Ն.Փաշինյանի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել»:
«Այսպիսով, արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության մամուլի հաղորդագրության հիմքում ընկած են ակնհայտ հիմնավորված և միանշանակ փաստեր: Իսկ, բոլոր այն ենթադրությունները, ըստ որոնց իբր չի բացառվում, որ նման բռնության դեպք կարող էր և լինել, զուտ քաղաքական շահարկումների ոլորտից է և ենթակա չէ իրավական գնահատման»,- հայտարարում է Արսեն Բաբայանը: