A
A
Թբիլիսիի կենտրոնում հանրահավաք է անցկացվում ի պաշտպանություն Սաակաշվիլիի
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում անցկացվում է հանրահավաք՝ ի պաշտպանություն բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի: Մասնակիցները պահանջում են ազատ արձակել նրան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ակցիայի գլխավոր կազմակերպիչը «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունն է։ Հանրահավաքի ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները մտադիր են հանրությանը ծանոթացնել նախկին նախագահի ազատ արձակման համար պայքարելու իրենց ծրագրերին։
Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Նա հայրենիք է վերադարձել հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ։