Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Փաշինյանը գուցե նրան տանում է վարի տալու, որ հետո պատասխանատվությունն իր վրայից գցի․ Մ․Հայրապետյան (տեսանյութ)

«Մեկ օր շուտ սկսվեր, շատ ավելի լավ կլիներ։ Մենք պետք է ճեղքենք, դուրս գանք ստանդարտ թվաբանության տրամաբանությունից և բարձրագույն մաթեմատիկայի դաշտ մտնենք։ Ի՞նչն է խանգարում մեզ թուրք-ադրբեջանական տանդեմի տակ ական դնել։ Եվ այդ ականը կարող է լինել այս հարաբերությունների սկսումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բանակցություններին։

Ինչպես հայտնի է, Հայաստանն այդ բանակցություններում գլխավոր բանակցող է նշանակել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Ընդդիմությունը, սակայն, քննադատում է իշխանությունների այդ նշանակումը, թե նա փորձ չունի նման ծանր բանակցությունները վարելու համար։

«Մենք գիտենք, որ բանագնացներն իրենց կողքին ունեն լուրջ թիմեր՝ և՛ տնտեսագետներ, և՛ ռազմական ու այլ մասնագետներ, որոնք խորհուրդ կտան։ Դրա համար տվյալ պարագայում բանակցողի անձն այնքան էլ կարևոր չէ»,- հավելեց ՄՀայրապետյանը։

Վերջինս միաժամանակ կարծիք հայտնեց, թե Ռ․ Ռուբինյանին նշանակելով գլխավոր բանագնաց՝ ՆՓաշինյանը գուցե ինչ-որ ինտրիգային խաղ է սկսել

«Գուցե տղային տանում է վարի տալու, հետո կատարվելիքի պատասխանատվությունն իր վրայից գցելու համար։ Դա դեռ ժամանակը ցույց կտա։ Ես ընդամենը ուրախ կլինեի, որ այդ օժանդակող խմբի մեջ լինեին ոչ թե մեր արևելագիտականի թուրքական բաժինն ավարտածները, որ հիմնականում ՖՍԲ-ի կադրեր են, այլ լինեն դրսից հայազգի թուրքագետներ, ՆԱՏՕ-ական բանակում ծառայած պաշտոնաթող զինվորականներ»։

ՄՀայրապետյանն անդրադարձավ նաև այսօր վարչապետ ՆՓաշինյանի՝ Վրաստան կատարած այցին և ասաց, թե ռուսները նրան ասել են, գնա՝ այդ երկրի հետ մի հատ էլ դու խոսի 3+3-ի համար։ «ՌԴ-ն ՆՓաշինյանի բերանով Վրաստանին ինչ-որ խոստումներ է փոխանցել։ Դա շատ պարզ է։ Իհարկե, ձեռքի հետ էլ կփորձի ՀՀ-ի համար ուրիշ բաներ պայմանավորվել, բայց հիմնական նպատակը դա է։ 3+3 ծրագիրը փլուզվում է։ Դա չի կարող իրականություն դառնալ։ Դուք կարծում եք ՌԴ-ն ու Թուրքիան այն ուժն ունեն, արևմուտքն էլ այնքան ողորմելի վիճակում է, որ տարաշրջանը հանձնի Բյուզանդական կայսրության երկու չարօրակ ժառանգորդների՞ն»,- հարցնում է նա։



Մանրամասները՝   տեսանյութում։