A
A
Ալավերդու ուսումնարանում մասնագիտանում են ու արտագաղթում ՌԴ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵռակցման աշխատանքների տեխնոլոգիա մասնագիտությունը աշխատաշուկայում ամենապահանջված արհեստն է համարվում,- ասում է Ալավերդու Արհեստագործական պետական ուսումնարանի վարպետներից՝ Սանասար Սիրադեղյանը։
Նրանք պատրաստում են գազաեռակցողներ և էլեկտրաեռակցողներ, որոնք ունեն նաև պրոֆիլ։ Կարող են աշխատել շինարարությունում, կատարել մոնտաժային աշխատանքներ, թեկուզ իրենց կենցաղում՝ անձնական հարցերը լուծելու համար։
Եթե նախկինում ուսումնարանն ավարտողները հեշտությամբ աշխատանք էին գտնում Հայաստանում, հիմա ցավոք այդպես չէ, ասում է Սանասար Սիրադեղյանը, հավելելով, որ հիմա երիտասարդները մասնագիտանում ու արտագաղթում են, հիմնականում՝ Ռուսաստանի դաշնություն։
Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում