A
A
ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում շարունակվում են առանձնատներից բաղկացած նոր թաղամասի կառուցման աշխատանքները
Աջակցիր «Ա1+»-ինԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում շարունակվում են առանձնատներից բաղկացած նոր թաղամասի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։
Ներկա դրությամբ իրականացվում են թվով 68 բնակելի տների պատերի շարման և սյուների կառուցման աշխատանքներ։ Բոլոր առանձնատները կլինեն չորս սենյականոց։
Բացի այդ նույն թաղամասում շուտով կմեկնարկեն ևս 14 երկու սենյականոց բնակելի տների կառուցման աշխատանքները։
Առանձնատների կառուցմանը զուգահեռ կատարվում են նաև ներքին ենթակառուցվածքների ու ճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքներ։
Նախագիծն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։