Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ինչո՞վ է պայմանավորված տոմսերի գնային նոր քաղաքականությունը Օպերայում (տեսանյութ)

«Թատրոնի բոլոր աշխատակիցների ջանքերով, սկսած հավաքարարից և բեմադրող բալետմայստեր Գեորգի Կովտունի մասնակցությամբ, շառ սեղմ ծամկետներում՝ մեկ ամսվա ընթացքում իրականացրեցինք Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկ» «Շչելկունչիկ» բալետային ներկայացումը»,- այսօր հրավիրված լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը։

«Մարդուկ-ջարդուկ» ներկայացման պրեմիերան կկայանա դեկտեմբերի 23-ին։

Ինչո՞վ է պայմանավորված տոմսերի գնային նոր քաղաքականությունը, որը շատ կտրուկ փոխվեց և արժեքը բարձրացավ «Ա1+»-ի հարցին, պարոն Դուրգարյանը պատասխանեց․ «Արտիստը պե՞տք է ավելի բարձր աշխատավարձ ունենա, թե ոչ։ Մենք պետք է հարգենք արտիստի աշխատանքը, թե ոչ։ Արտիստն ինքն էլ պետք է հասկանա, որ մասնակից է իր աշխատավարձի բարձրացմանը։ Մեր թատրոնի քաղաքականությունը պետք է գնա այն սկզբունքով, ինչ ողջ  աշխարհում է»։