Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+10 lavagujn
A A
Սպորտ

Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին կմասնակցեն 22 մարզիկ-մարզուհի

Այսօր հայտնի կդառնան 2021 թվականի 10 լավագույն մարզիկները:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը, քվեարկությանը կմասնակցեն հավատարմագրված մարզական լրագրողները և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչները: Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին,  իսկ մարզիչներինը` ժամը 15:30-ին:

 

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները կամփոփվեն տեղում, քվեարկության ավարտից հետո: Միջոցառման ընթացքում կհայտարարվի նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկությամբ հաղթող ճանաչված մարզիկի անունը:

 

Մրցույթին մասնակցում են հետևյալ 22 մարզիկները.

 

Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ

Աղաջանյան Արամ – սամբո

Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ

Ավագյան Կարեն – ծանրամարտ

Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ

Գալստյան Սլավիկ – հունահռոմեական ըմբշամարտ

Գասպարյան Սամվել – ծանրամարտ

Գյուրջյան Լիանա – ծանրամարտ

Դանիելյան Էլինա – շախմատ

Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն

Լալայան Վարազդատ – ծանրամարտ

Կարապետյան Անդրանիկ – ծանրամարտ

Հակոբյան Արթուր – սամբո

Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ

Մարտիրոսյան Արսեն – ծանրամարտ

Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ

Մերջանյան Մհեր – սամբո

Մինասյան Գոռ – ծանրամարտ

Մկրտչյան Հակոբ – ծանրամարտ

Մկրտչյան Ռուդիկ – հունահռոմեական ըմբշամարտ

Մնացականյան Արմեն – սամբո

Չալոյան Դավիթ - բռնցքամարտ

 

Նշենք, որ 2021թ ՀՀ պետական բյուջեով վերոնշյալ միջոցառմանը հատկացվել էր 51 միլիոն 500 հազար դրամ, սակայն այն նվազեցվել է և այժմ կազմում է ուղիղ 50 միլիոն դրամ: