A
A
Մայթը վերադարձրին բնակիչներին․ լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ինՍունդուկյան փողոցի՝ Վաղարշյան-Գյուլբենկյան հատվածում տասնամյակներ առաջ կառուցված մայթից մնացել էին միայն հիշողություններ:
Արաբկիր վարչական շրջանը հայտնում է, որ մայթի վերականգնումը շատ սպասված նախաձեռնություն էր թե՛ հարակից տների և շենքերի բնակիչների, և թե՛ այս հատվածով անցուդարձ անող քաղաքացիների համար: Վերականգնման աշխատանքներին զուգահեռ բացազատվում են մայթի՝ տարիների ընթացքում քաղաքացիների կողմից յուրացված հատվածները:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների հորդորով քաղաքացիների կողմից վերափոխվում են նաև հարակից ավտոտնակների դարպասները՝ հետիոտնի համար անարգել անցուդարձ ապահովելու նպատակով: