Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի ելույթները 2021-ում երկակի տպավորություն թողեցին․ Արմեն Մելիքբեկյան (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր հանդես եկավ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով։

Նա սկզբում խոսեց իր կողմից առանձնացված 4 թեմաների մասին․ Հայաստանի հավաքականի ելույթները 2021 թվականում, ֆուտբոլային ենթակառուցվածքները, ազգային առաջնությունները և ֆուտբոլի մասսայականացումը։

Արմեն Մելքիբեկյանի կարծիքով, Հայաստանի հավաքականը երկակի տպավորություն թողեց իր խաղերով՝ լավ և վատ։ Ըստ նրա, դա կապված է ոչ թե գլոբալ, այլ լոկալ խնդիրների հետ, որոնք ժամանակի ընթացքում կարելի է շտկել։

Խոսելով ֆուտբոլային ենթակառուցվածքների մասին, Արմեն Մելիքբեկյանն ասաց, որ առաջիկայում ֆեդերացիան շահագործման կհանձնի Աբովյանի և Վանաձորի նոր մարզադաշտերը, Գյումրիում, Աբովյանում և Երևանի Շենգավիթի ֆուտբոլի դպրոցում կտեղադրի լուսավորություն։

Ենթակառուցվածքները զարգացնելով ֆեդերացիան նպատակ ունի ֆուտբոլն ավելի շատ մասսայականացնել և տարածել մարզերում։ Ինչպես նշեց ՀՖՖ նախագահը, այժմ Հայաստանի առաջնությունում հանդես են գալիս 12 ակումբներ, որոնց կեսն արդեն ներկայացնում են մարզերը։

Արմեն Մելիքբեկյանն ասաց, որ ֆեդերացիան շատ է կարևորում մասսայական ֆուտբոլի զարգացումը։ Այդ իսկ պատճառով այս տարի ստեղծել է սիրողական ֆուտբոլի լիգա, ավելացրել է մանկապատանեկան մրցաշարերի քանակը։

Ելույթից հետո ՀՖՖ նախագահը պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին։ Մանրամասները տես ֆուտբոլի ֆեդերացիայի տեսանյութում․